Սեպտեմբերի 30-ին ՌԴ զորքերը դրոններով գրոհել են Կիևը՝ տարբեր ուղղություններով։ Օդային տագնապը ՈՒկրաինայի մայրաքաղաքում շարունակվել է ավելի քան հինգ ժամ։ Տուժածներ և ավերածություններ չկան՝ տեղեկացրել է Կիևի քաղաքային ռազմական վարչությունը։               
 

Արվեստի ուժը

Արվեստի ուժը
15.12.2020 | 11:58

Փառատոնային կյանքն այս տարի աննախադեպ ընթացք ունեցավ՝ հարմարվելով մե՛կ համավարակի, մե՛կ պատերազմի թելադրած պայմաններին։ Հետպատերազմական փուլն էլ անմասն չի մնացել իրավիճակային ազդեցությունից։ Պատերազմի օրերին, այսօր էլ մշակութային կազմակերպությունները փորձ են անում արցախցիներին նվիրված միջոցառումներ կազմակերպել։


Դեկտեմբերի 8-ին, 9-ին, 10-ին և 14-ին «Երևանյան հեռանկարներ» միջազգային երաժշտական փառատոնի Բյուրական արվեստի ակադեմիայում տեղի ունեցան համերգներ Հայաստանում հյուրընկալված արցախցիների համար:
Փառատոնի կազմակերպիչների տեղեկացմամբ՝ մեր հայրենակիցների համար ազուգական կատարումներով ելույթ ունենացան «Հայաստանի նոր անուններ»-ի տաղանդաշատ սաները: Յուրաքանչյուր օր համերգից առաջ իրականացվել է այց Վիկտոր Համբարձումյանի անվան Բյուրականի աստղադիտարան և Սուրբ Հովհաննես եկեղեցի։ Միջոցառումը իրականացվել է ՀՀ ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ։


Արմինե ՍԱՐԳՍՅԱՆ

Դիտվել է՝ 77823

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ